Լրահոս
Հասարակական
15:50
06.01.23
174

Ադրբեջանցիները մարտական դիրքից կրակահերթ են արձակել տրակտորիստի ուղղությամբ

Img default alt hy

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից։

«Հունվարի 6-ին, ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին»,- նշված է հաղորդագրությունում։