Լրահոս
Արցախ
12:30
27.04.23
248

Ադրբեջանցիները կրակել են Արցախում նռան այգում աշխատող հայ տրակտորիստի վրա

Img default alt hy

2023 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Գյոռուտ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքից, կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից հինգ անգամ կրակել են «Սունեն բաղ» տեղամասի նռան այգում տրակտորով աշխատող՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Բեգլարյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Նշված փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Սպանության փորձ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը: