Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:35
13.04.23
134

Ադրբեջանցիներին նյարդայնացրել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ տեղում իրավիճակի առնչությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի տարածքում՝ Տեղ գյուղի հատվածում, հայ զինծառայողների վրա հարձակման առնչությամբ խորը մտահոգություն է հայտնել, հիշեցրել, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով: Հաղորդագրությունը նյարդայնացրել է ադրբեջանցիներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության համար՝ շեշտելով, որ չի ակրելի խոսել Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորության մասին՝ մոռանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կարևորությունը: