Լրահոս
Հասարակական
12:52
10.04.23
153

Ադրբեջանցի զինվորականի են բռնել Սիսիանում. Բաքուն հայտնում է 2 զինծառայողի մոլորվելու մասին

Զինվորական համազգեստով ադրբեջանցի է մտել Սիսիանի բնակիչներից մեկի տուն: Տեղեկությունը հայտնում է «Aravot.am»-ը: Ըստ լրատվամիջոցի՝ ադրբեջանցին խոսել է հայերեն։ Երբ բնակիչը կասկածել է, որ հայ չէ, ադրբեջանցին փախել է։ Իրավապահները նրան բռնել են Սիսիանի մեկ այլ բնակավայրում: 

Ադրբեջանցին պարզաբանել է, թե տարածքը շփոթել է: Միաժամանակ, ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանում երկու ադրբեջանցի զինծառայող է մոլորվել։