Լրահոս
Հասարակական
15:00
22.02.22
534

Ադրբեջանցի պատվիրակներին փոխանակել հայ գերիների հետ. ակցիայի մասնակիցների առաջարկը

Img default alt hy

Երևանում ընթացող Եվրանեսթի ԽՎ բյուրոյի և հանձնաժողովների նիստերն անցկացվում են հայ հասարակության մերժողական վերաբերմունքի պայմաններում։

Արդեն նշել ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, քաղաքական ու հասարակական գործիչներ այսօր՝ փետրվարի 22-ին հավաքվել են Երևանի մարզահամերգային համալիրի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով հիմնականում ադրբեջանական պատգամավորների այցի առնչությամբ։ 

Հիշեցնենք, որ բախումներ էին սկսվել ակցիայի մասնակիցների ու իրավապահների միջև, սակայն, ինչպես նախորդ օրվա հավաքի դեպքում, այս անգամ էլ ոստիկանությունը մարդկանց բերման չի ենթարկել։

Բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտելով ադրբեջանաթուրքական հակահայ ագրեսիան ու դրա առնչությամբ եվրոպական պատվիրակության անհաղորդ վերաբերմունքը, միևնույն ժամանակ ուշագրավ առաջարկ են հնչեցրել․ նրանք առաջարկել են ադրբեջանցի պատվիրակներին փոխանակել հայ գերիների հետ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է չկատարել հայ ռազմագերիներին վերադարձնելու մասով ստանձնած պարտականությունները։