Լրահոս
Հայաստան
19:41
21.02.22
625

Ադրբեջանցի պատգամավորների այցն առիթ է, որպեսզի մեր պատվիրակությունը իր կոշտ հարցադրումները դնեն իրենց առաջ․ Մելքումյան

Img default alt hy

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրանեսթի երևանյան նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ադրբեջանցի պատգամավորները։ Հիշեցնենք, որ նրանց այցի դեմ Երևանում անցկացվում են բողոքի ակցիաներ։

«Ճիշտ չի լինի՞, որ իրենք գան և մեր պատգամավորները շատ կոշտ և կտրուկ իրենց հարցերը դնեն։ Իրենք էլ կգնան, իրենց երկրում կպատմեն, թե ինչպես են իրենց առաջ էդ հարցերը դրել։ Միգուցե մեզ էլ պետք է իմանալ, թե իրենք ինչ կպատասխանեն։ Կարելի է նաև այս հարթակը օգատգործել և այնպիսի բանաձև ընդունել, որը կբխի մեր շահերից։ Օրինակ՝ գերիների հետ կապված, սահմանային կրակոցների վերաբերյալ»,- նման կարծիք ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 5-րդ գումարման ԱԺ-ի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը։

Մելքումյանի կարծիքով, այս առիթը պետք է օգտագործել, որպեսզի մեր պատվիրակությունը իր կոշտ հարցադրումները դնեն իրենց առաջ։

Նա հիշեցրել է, որ բացի Եվրանեսթից, ադրբեջանական պատվիրակություն Հայաստան եկել է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում։