Լրահոս
Սպորտ
13:00
15.04.23
203

Ադրբեջանցի մարզիկները որոշել են հեռանալ Երևանից. Նիկոլյանն իր քայլն անվանում է «թասիբով հայի արարք»

Ադրբեջանցի մարզիկները որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Որոշումը կայացվել է առաջնության բացման արարողությունից հետո, երբ հայ դիզայներ Արամ Նիկոլյանը բեմում այրել է Ադրբեջանի դրոշը:

Դրոշների շքերթի ժամանակ, երբ ներկայացրել են Ադրբեջանի հավաքականին, հանդիսատեսը սկսել է սուլել, ինչից հետո Արամ Նիկոլյանը վերցրել է Ադրբեջանի դրոշն ու վառել: Անվտանգության աշխատակցիները Նիկոլյանին բեմից հեռացրել են, նոր դրոշ բերել։ Ավելի ուշ Նիկոլյանը հանդես է եկել ուղերձով: