Լրահոս
Արցախ
11:30
27.03.23
283

Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ

Img default alt hy

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է երկրորդ հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթում հանդիպում կազմակերպել Բաքվում վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։