Լրահոս
Հայաստան
20:51
11.01.22
167

Ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․ ադրբեջանագետ

Img default alt hy

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․

«Ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Ալիևի՝ վերջին շրջանի սպառնալից ելույթները, որդեգրած գործելաոճը և, իհարկե, տարածաշրջանային վերջին զարգացումները: Ուժ ու զորություն մեր զինվորներին ադրբեջանական սադրանքը կանխելու հարցում, շուտափույթ ապաքինում՝ վիրավոր զինծառայողներին»,- գրել է Հայրապետյանը։