Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:37
26.05.23
111

Ադրբեջան-Հայաստան սահմանը հատելու կարգը կհաստատվի Մոսկվայում փոխվարչապետների հանդիպման ժամանակ

Եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է կրկին հանդիպեն փոխվարչապետերի բանակցությունից հետո: Օվերչուկը վստահեցրել է՝ կողմերը նույն կերպ են ըմբռնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը: Իսկ Մոսկվայում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք հանդիպմանը Մհեր Գրիգորյանը, Շահին Մուստաֆաևը ու Ալեքսեյ Օվերչուկը պետք է քննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը հատելու ընթացակարգը, թե ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը:Свернуть