Լրահոս
Աշխարհ
19:40
20.11.22
157

88 անգամ ամուսնացած ինդոնեզացին ամուսնացել է նախկին կանանցից մեկի հետ

Img default alt hy

Ինդոնեզիայի Մայալենկա քաղաքից մի ֆերմեր 87 անգամ ամուսնացել է տարբեր կանանց հետ և որոշել է կրկին ամուսնանալ իր նախկին կանանցից մեկի հետ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Malay Mail պարբերականը։

Քաան անունով 61-ամյա տղամարդը պատմել է, որ իր 88-րդ հարսնացուն իր 86-րդ նախկին կինն է։ Տղամարդը, որին իր ամուսնական արկածների համար տվել են «Playboy-ի արքա» մականունը, բացատրել է, որ չէր կարող դիմակայել նախկին կնոջ՝ իր մոտ վերադառնալու որոշմանը։

Ինդոնեզացին պատմել է, որ հարսնացուն դեռ խենթանում է իր համար, թեև առաջին անգամ նրանց ամուսնությունը տևել է ընդամենը մեկ ամիս։

«Չնայած մենք վաղուց ենք բաժանվել, բայց մեր միջև սերը դեռ ամուր է», – ասաց ֆերմերը։

Առաջին անգամ տղամարդն ամուսնացել է 14 տարեկանում։ Ընտրյալը նրանից երկու տարով մեծ է եղել։

«Այդ ժամանակ իմ վատ վերաբերմունքի պատճառով կինս երկու տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծություն պահանջեց», – ասել է տղամարդը:

Դրանից հետո Քաանը որոշել է դիմել հոգևոր օգնության, որպեսզի կանայք սկսեն խենթանալ իր համար։

«Ես չեմ ուզում վիրավորել կանանց։ Ես հրաժարվում եմ խաղալ նրանց զգացմունքների հետ։ Ես գերադասում եմ ամուսնանալ նրանց հետ, քան անբարոյականությամբ զբաղվել»,- ընդգծել է ինդոնեզացին:

Թե քանի երեխա է ունեցել Քաանն իր 87 ամուսնություններից, հայտնի չէ։