Լրահոս
Հասարակական
20:27
01.11.25
3 981

75-ամյա Ժաննա Անտոնյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Img default alt hy

Արմավիրի մարզի Մարգարայի դաշտերից քիչ առաջ հայտնաբերվել է 75-ամյա Ժաննա Անտոնյանը: Այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերեցին արցախցի տատիկին՝ ոտաբոբիկ, սառած վիճակում։

Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը անհետացել է, երբ փորձել էր վերադառնալ Արցախ։

Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։

Տարեց կինը հիշողության խնդիրներ ուներ։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմել էր, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․

«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»,-ասել էր թոռը

Մանրամասն՝ տեսանյութում։