Լրահոս
Հայաստան
15:21
13.01.22
156

7 մեքենա իրար է բախվել․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի  Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf  մակնիշի ավտոմեքենաները: 

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Հավաքված վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: