Լրահոս
Տարածաշրջան
13:00
05.08.25
198

5,4 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում

Img default alt hy

Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 8։36-ին։

Էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք: Օջախն ընկած է եղել 60 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: