Լրահոս
Աշխարհ
16:48
21.11.22
86

46 զոհ, շուրջ 700 տուժած․ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքները

Img default alt hy

Ինդոնեզական Ճավա կղզում հզոր երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 46-ի, տուժել Է շուրջ 700-ը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, նոյեմբերի 21-ին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:

«Այժմ Չիանջուրի մարզային հիվանդանոցում հաշվվում Է 46 զոհված եւ շուրջ 700 վիրավոր: Նրանցից շատերը տուժել են շենքերի փլուզումների պատճառով»,-հայտարարել Է Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալությունում հայտարարել են, որ երկրաշարժի հետեւանքով տուժել են տասնյակ շենքեր, այդ թվում՝ իսլամական գիշերօթիկ դպրոցը, հիվանդանոցը եւ այլ պետական օբյեկտներ: Նշվում Է, որ զոհերի թիվը կարող Է աճել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հաղորդել Էր, որ 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ինդոնեզական Ճավա կղզում: Նրա տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում Է Չիանջուր քաղաքի մերձակայքում:

AP-ն նշում Է, որ Ինդոնեզիայում հաճախ են տեղի ունենում ստորգետնյա ցնցումներ, սակայն դրանք հազվադեպ են զգացվում երկրի մայրաքաղաք Ջակարտայում: Այս անգամ մայրաքաղաքում տատանվել են բազմահարկ շենքեր, առանձին բնակիչներ տարհանվել են: