Լրահոս
Իրավական
16:45
07.04.23
166

40-ամյա մեքենայում խոշոր չափով մարիխուանայի նմանվող զանգված ու կանեփի սերմեր կային

Img default alt hy

Ապրիլի 4-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները Տավուշ գյուղում ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված ու 11 փաթեթ կանեփի սերմեր կային։ Տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։