Լրահոս
Հասարակական
17:10
04.01.23
225

30.000 երեխա ենթարկվում է էթնիկ զտումների. Արման Թաթոյան

Img default alt hy

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Այսօրվա հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները, այդ թվում` ամփոփելով փաստական տվյալները ադրբեջանական հանցավոր արարքների վերաբերյալ և դրանց հակազդելու համատեղ քայլերը Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan), գործող Պաշտպան Գեղամ Ստեփանյանի(Gegham G. Stepanyan), ինչպես նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundationի անձնակազմի հետ միասին:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդեն 24-րդ օրն է. 120.000-ից ավելի մարդ, այդ թվում` 30.000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով»: