Լրահոս
Հասարակական
10:22
20.04.22
347

3 գլխավոր ուղղություն, որ պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո․ Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առանձնացրել է 3 գլխավոր ուղղություն, որ պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո։

«1.Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ներքին և արտաքին անվտանգային խնդիրները շարունակում են խորացման ու ճահճացման միտումներ դրսևորել, որի դեմն արագ պետք է առնել։

2.Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության և հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու և համահայկական շահերը պատշաճ ձևով ներկայացնելու առաջնահերթություն։

Սա բխում է նաև անվտանգության բաղադրիչն ապահովելու տրամաբանությունից։

3.Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։

Ցանկացած ճգնաժամի պարագայում՝ համավարակից մինչև պատերազմական գործողություններ, արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց և դրա արդյունավետությունից։

Անելիքները հսկայական են՝ վերջը նույնիսկ չի էլ երևում, բայց կարծում եմ, որ պետք է սկսել այս 3 խոշոր ուղղություններից»։