Լրահոս
Հասարակական
12:51
03.11.25
2 123

3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել հայրը

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը. լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։

«Նախնական տվյալներով՝ ունենք սպանություն։ Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Այս վարկածն, ի թիվս այլ վարկածների, առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Եղբայրն, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերական ռեակցիաներ էր տալիս։ Համապատասխան մասնագետ էինք ներգրավել՝ հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի համար, որպեսզի փոքրիկից կարողանային տեղեկատվություն ստանալ»։