Լրահոս
Հասարակական
22:39
04.04.25
965

25-ամյա վարորդը մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում․ նրան հոսպիտալացրել են

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հայկուհի Ա․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan-ի հաղորդմամվ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։