Լրահոս
Հասարակական
17:40
26.10.24
199

24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաններն ու նստարանը և հայտնվել կանաչ «գազոն»-ում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Ավագյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 աղբամաններին, ապա նստարանին և հայտնվել կանաչ գազոնում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։