Լրահոս
Հասարակական
20:46
21.10.22
138

24-ամյա ուսանողուհու նկատմամբ վիրաբույժը կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել տեղի ուսումնական հաստատություններից մեկի 24-ամյա ուսանողուհին և հայտնել, որ 1 օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Կապանում գործող «Արարատ» ռեստորանային համալիրի բացօթյա զրուցարանում Կապանի բժշկական կենտրոնի բժիշկը իր կամքին հակառակ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ քաշքշել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ 24-ամյա աղջկա հայտնած բժիշկը 31-ամյա տղամարդ է, ով հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին։