Լրահոս
Հասարակական
23:07
21.11.22
214

23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր

Img default alt hy

Նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սարո Դ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 20-ամյա Շ. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։