Լրահոս
Հասարակական
18:07
20.11.22
151

22-ամյա վարորդը Opel-ով բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում, կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Վ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 18-ամյա Արտյոմ Հ-ն և 19-ամյա Դավիթ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։