Լրահոս
Իրավական
12:46
03.06.22
196

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացուն

Img default alt hy

Այսօր՝ ժամը 01։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում նա հայտնել է, որ դեպքի հանգամանքները չի հիշում:

Ոստիկանությունը պարզել է, որ հունիսի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրում չորս համագյուղացիների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել 30-ամյա երիտասարդին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 22-ամյա երիտասարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին՝ հարցաքննության: