Լրահոս
Հայաստան
17:03
16.01.22
7 419

21 տարեկան տղան փորձել է ցած նետվել կամրջից զոհված ընկերներին միանալու համար

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է «shamshyan.com»-ը։

ՊՊԾ դասակի ծառայողներին հաջողվել է  համոզել և քաղաքացուն  հետ բերել վտանգավոր եզրագծից:

Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին: