Լրահոս
Հայաստան
15:03
03.06.22
159

21 հազար աշակերտ ավարտում է դպրոցը. Հայաստանում Վերջին զանգ է

 

Այսօր հանրապետության դպրոցներում հնչել է Վերջին զանգը: Այս տարի 12-րդ դասարանն ավարտում է մոտ 21 հազար աշակերտ:

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ուժեղացված ծառայության արդյունքում ժամը 11-ի դրությամբ տուգանային հրապարակ է տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Ոստիկանությունը ծնողներին հորդորել է մեքենան չտալ անչափահասներին: