Լրահոս
Հասարակական
21:38
21.11.22
168

21-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Img default alt hy

Նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Արամ Բ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արամ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։