Լրահոս
Իրավական
14:15
13.04.23
184

20-ամյա երիտասարդի մոտ մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Img default alt hy

Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Բաղրամյան փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կապույտ փոշենման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է։

Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։