Լրահոս
10:11
19.10.22
257

2-րդ պատերազմի հետևանքով անհետ կորել է 217 հայ, սեպտեմբերի 13-ի պատերազմի հետևանքով՝ 29 հայ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան պատերազմների հետևանքով անհետ կորածների թվերը։

«ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ՝ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:

Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում», - գրել է  վարչապետը։