Լրահոս
Հասարակական
10:50
25.03.23
238

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել, հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տուն-ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պաշգամբում` պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին ամիսներին սա 3-րդ դեպքն է, երբ նշված տուն-ինտերնատում բնակիչ է ինքնասպանություն գործում։