Լրահոս
Հասարակական
17:58
31.10.25
141

2 մլն ԱՄՆ դոլար վարկ Ջիլի դպրոցի համար. «Մեր ձևով»

Img default alt hy

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Նկարում Գառնահովիտ գյուղի դպրոցն է

 

 

Ներկայում գյուղում ապրում է 43 ընտանիք։ Գյուղում կա ընդամենը 12 դպրոցահասակ աշակերտ։

Նոր դպրոց կառուցելու համար պետությունը հատկացրել է մոտ 696 միլիոն դրամ (մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար)։

Գյուղում աշխատանք չկա։ Երիտասարդները ստիպված են մեկնել Երևան, Աշտարակ կամ այլ քաղաքներ՝ աշխատանք գտնելու նպատակով։ Նրանց մի մասը ժամանակի ընթացքում հաստատվել է հենց այդ քաղաքներում՝ թողնելով գյուղը։

Հիմնական հարցն այն է, թե արդյոք այդ գումարով՝ 696 միլիոն դրամով, կարելի էր հիմնել փոքր արտադրամասեր, մթերման կայաններ: Այդպիսով հնարավոր կլիներ ստեղծել աշխատատեղեր հենց տեղում՝ գյուղի բնակիչների համար։

Գառնահովիտում գործող հին դպրոցը հնարավոր էր պարզապես վերանորոգել և բարելավել անհրաժեշտ պայմանները:

Առանց աշխատանքի՝ գյուղը դատարկվում է, իսկ նոր դպրոցը, որքան էլ գեղեցիկ ու ժամանակակից լինի, կարող է պարզապես դատարկ մնալ։

2 մլն ԱՄՆ դոլար վարկ էլ Ջիլի դպրոցի համար

 

Գյուղ, որը դատարկվում է։ Մարդիկ հեռանում են ոչ թե ցանկությամբ, այլ կարիքից։ Աշխատանք չկա, ապրուստ չկա, հույս չկա։

Եվ հենց այդ դատարկվող գյուղում ՎԱՐԿՈՎ որոշեցին շքեղ դպրոց կառուցել։

Դպրոց, որտեղ այսօր սովորում է ընդամենը 114 աշակերտ։

Արդյո՞ք ավելի լավ չէր լինի դրա փոխարեն կառուցել գործարաններ, ապահովել աշխատատեղեր, և այդ գործարանների վճարած հարկերով նոր կառուցել դպրոց, այլ ոչ թե ՎԱՐԿՈՎ։

Ինչպես երևում է նկարներից՝ արդեն եղած դպրոցը կարելի էր վերանորոգել և ապահովել լավ պայմաններ աշակերտների համար։

Եվ հիմա, երբ դպրոցը կառուցված է, մարդիկ էլի հեռանում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա։ 2 մլն դոլար ծախսվեց, բայց գյուղի խնդիրները մնացին նույնը։