Լրահոս
Աշխարհ
23:45
18.05.23
256

2 երեխա է մահացել․ նրանք խեղդվել են մազութով ու աղբով լի խոր ջրհորում

Img default alt hy

Բաքվում երկու երեխա է մահացել։ Նրանք ընկնել են մազութով և աղբով լի խոր ջրհորը։ Mediahub-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Մաշթաղա գյուղում։

Ադրբեջանի ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ 2013թ. ծնված երկու երեխաները ընկել են 45-50 մետր խորությամբ և 2,5 մետր տրամագծով, ջրով, մազութով և կենցաղային աղբով լիքը ջրհորը։

Փրկարարները հատուկ միջոցներով հանել են անչափահաս երեխաների մարմինները։ Կատարվում է միջադեպի հետաքննություն։