Լրահոս
Հասարակական
21:45
01.11.25
346

2.5-ամյա տղայի մատն արգելափակվել էր պլաստմասսե խցանում

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի վարչական շրջաններից մեկի սեփական տանը 2.5 տարեկան երեխայի մատն արգելափակվել է պլաստմասսե խցանում և այտուցվել ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարներին հաջողվել է տղա երեխայի մատն անվնաս դուրս բերել պլաստմասսե խցանից։