Լրահոս
Աշխարհ
12:30
05.02.23
257

18-ամյա կանադուհին վիճակախաղով շուրջ 36 մլն ԱՄՆ դոլար է շահել առաջին փորձից

Img default alt hy

18-ամյա կանադուհի Ջուլիետ Լամուրն առաջին փորձից շահել է Ազգային վիճակախաղի ջեքփոթը 35,8 մլն ԱՄՆ դոլարի չափով (48 մլն կանադական դոլար)՝ դառնալով վիճակախաղի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կանադական մամուլը նշում է, որ աղջիկն իր տարիքի համար անսովոր ռացիոնալություն է դրսևորել և անմիջապես դիմել է հորը, որն աշխատում է որպես ֆինանսների կառավարման մենեջեր:

Ջուլիետի խոսքով՝ հենց ինքն է դստերը խորհուրդ տվել լրացնել վիճակախաղի տոմսը։

Նրա խոսքով՝ ինքը մտադիր չէ կորցնել գլուխը և ցանկանում է գրագետ տնօրինել կապիտալը։

«Ես հեկեկում էի։ Դրանք, իհարկե, երջանկության արցունքներ էին։ Մինչ օրս չեմ հավատում, որ ես Ջեքփոթ եմ շահել առաջին վիճակախաղի տոմսով», – լրագրողներին ասել է Ջուլիետը։

Նա ասել է, որ ընդհանրապես մոռացել էր, որ լրացրել է տոմսը, քանի դեռ լուրերում չի լսել, որ իր հայրենի Օնտարիո քաղաքից ինչ-որ մեկը հաղթել է հունվարի 7-ին կայացած խաղարկությունում:

Աշխատանքի ժամանակ նա մտել է վիճակախաղի բջջային հավելված, իսկ էկրանին, Ջուլիետի խոսքերով, անմիջապես հայտնվել է «Հաղթող» գրությունը։

Գործընկերները ուրախությունից սկսել են բղավել, հիշում է աղջիկը։

Ջուլիետը մտադիր է գումարի մի մասը ներդնել իր կրթության մեջ և դառնալ բժիշկ։

Այս պահին նա կարծում է, որ կշարունակի ապրել իր քաղաքում և կաշխատի հանուն այն համայնքի, որտեղ մեծացել է ։