Լրահոս
Իրավական
15:10
05.01.23
517

17-ամյա դպրոցական աղջիկ է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Img default alt hy

Հունվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 09։50-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է, որը հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել է։

Հիվանդանոցից հաղորդել են, որ աղջիկը հանկարծամահ է եղել։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ` սպանություն հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով` մահացածը սովորում էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։