Լրահոս
Միջազգային
14:26
08.01.22
14 336

13 տարեկան երեխան իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: