Լրահոս
Իրավական
23:30
23.03.23
424

12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած տղամարդը հայտնաբերվել է

Img default alt hy

Մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։

Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերում են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ: