Լրահոս
Միջազգային
18:03
21.11.22
84

11 երեխա և մեկ չափահաս է տուժել՝ Ավստրալիայում գիտափորձի ժամանակ պայթյունի հետևանքով

Img default alt hy

12 մարդ, այդ թվում՝ 11 երեխա, վերքեր են ստացել ավստրալական Սիդնեյի դպրոցներից մեկում կատարված գիտափորձի ժամանակ, հաղորդել Է ABC հեռուստաալիքը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:20-ին (Երևանի ժամանակով 06:20-ին):

«Տասնմեկ երեխայի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել դպրոցում գիտափորձի ժամանակ պայթյունից հետո… Մեկ չափահաս նույնպես մակերեսային այրվածքներ Է ստացել միջադեպի հետևանքով»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է հեռուստաալիքը, երեխաներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել լուրջ վնասվածքներով և այրվածքներով, մնացած ինը երեխաները հիվանդանոցում են գտնվում մակերեսային վնասվածքներով: Շտապ օգնության աշխատողի տվյալներով, որին վկայակոչում Է հեռուստաալիքը, երեխաներն ստացել են կրծքի, դեմքի և ոտքերի այրվածքներ:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, խոսքը 10-11 տարեկան երեխաների մասին Է:

Իշխանությունները պատահարի հետաքննություն են անցկացնում: