Լրահոս
Հասարակական
10:19
08.08.25
1 989

1 զոհ, 2 վիրավոր․ Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Img default alt hy

Այսօր սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

32-ամյա Արմեն Մ.-ն, 40-ամյա Սևակ Ե.-ն անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են Հրազդանում գտնվող «Մանուշակ» մարկետ՝ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն:

Սկսվել է վիճաբանություն, Հենրիկ Ա.-ն  դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին, նշված անձինք տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ, որտեղ էլ Արմեն Մ.-ն գիտակցության չգալով մահացել է։