Լրահոս
Միջազգային
14:38
07.01.22
79

Բանկի նախկին ղեկավարը հայտարարել է՝ ինքն է Ղազախստանի ընդդիմության առաջնորդը

«Reuters»-ը տեղեկացնում է, որ Ղազախստանի Հանրապետությունում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր միավորման, ինչպես նաև ԲՏԱ բանկի նախկին ղեկավար և ընդդիմադիր Մուխտար Աբլյազովը հայտարարել է, որ ընդդիմության և բողոքի ակցիաների առաջնորդն ինքն է: 

«Մենք չենք պատրաստվում որևէ բանակցություն սկսել կոռումպացված ռեժիմի հետ, ինչպես նաև հասնելու ենք ամբողջական հրաժարականի։ Պայքարելու ենք, որ Նուրսուլթան Նազարբաևը կալանավորվի, քանի որ ուր էլ գնա, մենք կգտնենք նրան»,- լեհական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Աբլյազովը։