Լրահոս
Հայաստան
14:58
07.01.22
60

Վրաստանի քաղաքացու մեքենան կողաշրջվել է Շիրակի մարզում

Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

«SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ ժամը 21:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 52-ամյա Գոչա Աբաշիձեն իր վարած DAF մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Սևերսկի տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:  

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:  

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա համակցված կերով: