Լրահոս
Միջազգային
15:33
07.01.22
106

Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստան է տեղափոխվում ՌԴ ռազմական ինքնաթիռներով

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստան է տեղափոխվում ՌԴ ռազմական ինքնաթիռներով։ 

«Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն իրականացվում է ռուսական 3 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով», - տեղեկացրել են գերատեսչությունից։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներն արդեն օդ են բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից։