Լրահոս
Միջազգային
15:22
07.01.22
77

Կարգուկանոնի խախտման գործում հրահրող դեր են խաղում լրատվամիջոցները․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ որ ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները հանցակից են դարձել Ղազախստանում իրադարձությունների սանձազերծմանը․

«Կարգուկանոնի խախտման գործում աջակցող և էապես հրահրող դեր են խաղում, այսպես կոչված, ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները, որոնք հեռու են մեր բազմազգ ժողովրդի հիմնարար շահերից: 

Կարելի է առանց չափազանցության ասել, որ բոլոր այս անպատասխանատու դեմագոգները դարձան հանցակիցներ Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության սանձազերծման գործում»,- հայտարարել է Տոկաևը իր ուղերձում։

Ղազախստանի Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նման գործողությունները զգալի վնաս են հասցնում տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունությանը․

«Եվ մենք կոշտ ենք արձագանքելու իրավական վանդալիզմի բոլոր գործողություններին։ Կասկած չկա, որ մենք արագորեն կհաղթահարենք մեր պատմության այս սև շրջանը»,- խոսքը եզրափակել է նա։