Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:25
07.01.22
69

Ռուսաստանը Ղազախստանում լուրջ խարդախության մեջ է ընկնում․ Վլադիսլավ Ինոզենցև

«Ռուսաստանը Ղազախստանում լուրջ խարդախության մեջ է ընկնում՝ հեռուն գնացող հետեւանքներով»,- «Настоящее время»-ին տված հարցազրույցում ասել է տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևը։

«Ղազախստան ՀԱՊԿ զորքեր մտցնելուն վերաբերվում եմ որպես բավական ավելորդ միջոցի ղազախական կառավարության կողմից, որովհետև արտաքին սպառնալիք, ինչի մասին նա խոսում է, իմ կարծիքով՝ չկա։ 

Այո, մենք շատ անգամ լսեցինք իբր Ղազախստան թափանցած ահաբեկիչների մասին։ Բայց իրականում, իհարկե, ղազախական բողոքի ամբողջ պատճառը զուտ ներքին է»,- ասել է Ինոզեմցևը։

Տնտեսագետը հաստատել է իր այն միտքը, թե Աստանայի իշխանությունները բավականաչափ ուժեր և միջոցներ ունեն, որպեսզի գլուխ հանեն այն անկարգություններից, որոնք այնտեղ սկսվել են․

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այս դեպքում դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Ռուսաստանը մտնում է Ղազախստանում լուրջ խարդախության մեջ՝ հեռուն գնացող հետեւանքներով։ 

Ես կարծում եմ, որ նրա զինվորականների միջամտությունը չափազանց սահմանափակ է լինելու։ Այդ զինվորականները անմիջականորեն չեն մասնակցելու մարտական գործողություններին։ 

Ինքնին այդ գործողությունը, իհարկե, առաջին հերթին քաղաքական իմաստ ունի։ Բայց այն արդյո՞ք դրական կլինի, թե՞ բացասական՝ ասել չեմ կարող։ Ես կարծում եմ, որ դա այդ գործիքի բավական անիմաստ եւ անարդյունավետ օգտագործում է»,- ասել է Վլադիսլավ Ինոզեմցեւը։


Տնտեսագետը կարշում է, որ Ռուսաստանի համար ղազախստանում կատարվող դեպքերը քաղաքական իմիջի վրա է ազդելու․

«Ռուսաստանը հերթական անգամ իր գործիքների օգնությամբ ներթափանցում է ինչ-որ երկիր։ Իմաստ, անկեղծ ասած, չեմ տեսնում, որովհետեւ եթե Ղազախստանի իշխանությունները պահեն իրավիճակը, իրենք կպահեն։ Եթե հակառակը, իրավիճակը զարգանա Աստանայում իշխանությունը կորցնելու սցենարով, ապա ՀԱՊԿ ոչ մի ուժ այդ գործը չի փրկի»,- ընդգծել է տնտեսագետը։