Լրահոս
Հայաստան
14:03
07.01.22
62

Ադրբեջանում գերությունից վերադարձած, բայց Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերությունից վերադարձած, բայց Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել: Նրա խոսքով՝ Ռոբերտ Նալբանդյանը 52 օր կալանավորված է եղել, նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ 

Հիմա Նալբանդյանը վերադառնալու է իր անչափահաս 3 զավակների մոտ ու փորձելու է բուժել Ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքները։ 

Մելիքյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ թշնամական գերության մեջ տղաների անցած տառապանքը պետք է բացառի կալանքը Հայաստանում: