Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:13
07.01.22
73

ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրը քանի խաղաղապահ է ուղարկել Ղազախստան

Ղազախստան են մեկնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը։ «Սպուտնիկ Արմենիան» ի մի է բերել տվյալները, թե որ երկրից քանի խաղաղապահ է ուղարկվել Ղազախստան։

Նշենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Եվ այսպես՝ Ռուսաստանից Ղազախստան է ուղարկվել 3000 մարդ, Բելառուսից՝ 500, Տաջիկստանից՝ 200, Ղրղզստանից՝ 150, Հայաստանից՝ 100։

ՀԱՊԿ ուժերը ռազմական գործողությունների չեն մասնակցի, նրանց առաքելությունը բացառապես պաշտպանական է, մասնավորապես` ռազմավարական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։