Լրահոս
Իրավական
13:00
13.01.22
155

Նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Img default alt hy

«NEWS.am»-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 13-ին, նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է նախկին գերի Սերժիկ Ամիրխանյանի կալանավորման դեմ ներկայացրած բողոքը։ 

«Դատավորն ինքը համաձայն չէր իր կայացրած որոշման հետ։ Իրենց նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը որևէ արժեքային համակարգով արդարացում չունի։ Այս պահին մեր առաջնահերթությունը նույնն է անազատության մեջ պահվող մարդկանց ազատությունը վերականգնելը»,- ընդգծել է Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանն նշել է, որ հայտարարվել է գործի նախաքննության ավարտը, և վարույթն իրականացնող մարմինը մտադրություն ունի գործն ուղարկել դատարան։