Լրահոս
Արցախ
12:00
13.04.21
99

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Img default alt hy

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, այս մասին  տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից:

Զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: