Լրահոս
Հասարակական
23:45
12.04.25
468

Զվարթնոց տաճարի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Img default alt hy

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  

Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։